Աշոտ Կարապետյանը երկրորդ տեղն է գրավել Թուրքիայում

21:30 - 17 Մար, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում:

Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:

Հայ լեռնադահուկորդները ոլորավայրէջքում հանդես են եկել նաեւ մարտի 17-ին: Մրցաշարի երկրորդ օրն ամենահաջողը հանդես եկել է Հարություն Հարությունյանը, որը գրավել է չորրորդ տեղը՝ առաջատարին զիջելով 5.24 վայրկյան: Երկրորդ օրը Ժիրայր Առաքելյանը գրանցել է 16-րդ արդյունքը, Աշոտ Կարապետյանը եւ Մայիս Եղիազարյանը չեն հատել եզրագիծը, իսկ Արսեն Ղազարյանը որակազրկվել է:

Այլ նորություններ