ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Զինայիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին

21:27 - 13 Ապր, 2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել Աշխարհի քառակի, Եվրոպայի տասնվեցակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին։

ՀԱՕԿ նախագահը հետևել է հրաձիգների ելույթներին, խոսել նրանց հետ՝ խորհուրդներ տվել և պարգևատրել նրանց։

Մրցման առաջին օրը ոսկե մեդալակիրներ են դարձել Զավեն Իգիթյանը և Գոհար Մկրտչյանը (ատրճանակ), Արամ Գևորգյանը և Ալլա Պողոսյանը (հրացան, միքս), Դավիթ Աբաջյանը և Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ, նորմալ վազք)։

Վաղը մրցումային վերջին օրն է։

Այլ նորություններ