2 մարզաձեւեր նորամուտը կնշեն պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում

10:00 - 26 Ապր, 2019

2020թ. Լոզանում անցկացվելիք պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են 2 նոր մարզաձեւեր՝ 3х3 հոկեյ եւ դահուկային լեռնագնացություն:

«Հոկեյի թիմերը կազմված կլինեն տարբեր երկրների ներկայացուցիչներից: Տղամարդկանց եւ կանանց մրցումները կանցկացվեն նույն վայրում՝ բաժանված 2 կիսադաշտերի»,- ասել է Լոզան-2020-ի կազմկոմիտեի սպորտային բաժնի ղեկավար Սիմոն Ռիգենզին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ, դահուկային լեռնագնացությունը Խաղերի ծրագրում ընդգրկվել է որպես Շվեյցարիայի ֆրանսիական հատվածի՝ Ռոմանդիայի պատմության եւ ավանդույթների հարգանքի նշան:

«Կփորձենք մեր ազգային մարզաձեւը ցուցադրել ամբողջ հմայքով: Կանցկացվի 3 մրցատարածություն՝ անհատական, սպրինտ եւ խառը փոխանցումավազք»,- ասել է Սիմոն Ռիգենզին:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հունվարի 9-22-ը:

Այլ նորություններ