Մինսկ-2019․ Էդգար Ստեփանյանը սկրետչում զբաղեցրեց 16-րդ տեղը

22:20 - 27 Հուն, 2019

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով Եվրոպական խաղերին մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով, հունիսի 27-ին հանդես եկավ սկրետչ մրցաձևում։

Էդգարը մի քանի անգամ առաջատարի դիրքում էր, սակայն վերջին շրջաններում թուլացավ և զբաղեցրեց վերջին՝ 16-րդ տեղը։

Հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը ևս մեկ մեկնարկ ունի հունիսի 28-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Էդգար Ստեփանյանը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժշկի թույլտվությամբ ազատվեց մրցումից։

Այլ նորություններ