Իսպանիայի օլիմպիական կոմիտեն էլեկտրոնային գրադարան է ստեղծել

13:40 - 21 Օգո, 2019

Իսպանիայի օլիմպիական կոմիտեն Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներին հրավիրում է Մադրիդ ՝ ծանոթանալու CONPaaS-ի պիլոտային նախագծին:

Խոսքը գնում է թվային հարթակի մասին, որտեղ կկայանա ԱՕԿ-ների միջև փաստաթղթային հաղորդակցությունը։

Նոր գրադարանի փորձարկումը տեղի կունենա 2020 թվականի Լոզանի պատանեկան Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ CONPaaS-ի լիարժեք գործարկումը կկայանա Տոկիո-2020-ի խաղերում։

Նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Իսպանիայում՝ Եվրոպական օլիմպիական կոմիտեների 40-րդ սեմինարի ժամանակ։

Սեպտեմբերի 21-ին Մադրիդում նախատեսված հանդիպումը թույլ կտա եվրոպական ԱՕԿ ներկայացուցիչներին փորձարկել ծրագրի գործառույթները ու գնահատել դրանց առավելությունները:

Այլ նորություններ