ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

11:15 - 06 Սեպ, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց թիմի կազմը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ):

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար։

Այլ նորություններ