Լևոն Արոնյանը 4-րդն էր «London Chess Classic»-ում

09:00 - 14 Դեկ, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյան 4-րդն է «London Chess Classic»-ում:

Մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին՝ պարտիայի 34-րդ քայլին: 9 հնարավորից հավաքելով 5 միավոր՝ Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը: 

Լուսանկարը՝ Twitter-ից

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ