ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի համատեղ սեմինարին մասնակցում են արտասահմանցի մասնագետներ

14:52 - 17 Հոկ, 2019

ՀԱՕԿ-ը հոկտեմբերի 16-17-ը «Օլիմպավանում» «Համագործակցություն սպորտային բժշկության և հակադոպինգային գործունեության միջև: Խնդիրները և հեռանկարները Հայաստանում» անվանումով միջազգային սեմինար է անցկացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում:

Առաջին օրը բանախոսներ Պավլե Կասրաձեն (Վրաստան), Միխայել Կասատկինը (Ռուսաստան) և Արեգ Հովհաննիսյանը (Հայաստան) հանդես եկան տեսական ելույթներով: Սեմինարի երկրորդ օրը անցկացվեցին գործնական պարապմունքներ: Միջազգային սեմինարին մասնակցում էին դասախոսներ, բժիշկներ, մերսողներ տարբեր ֆեդերացիներից և հավաքական թիմերից: Սեմինարի վերջում մասնակիցները կստանան հավաստագրեր:

Այլ նորություններ