Մ-20 ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

17:50 - 24 Հոկ, 2019

Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 340 կգ (150+190): Պոկում վարժությունում նա չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտի 335 կգ (151+184) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Պոկում վարժությունում Մարգարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Այլ նորություններ