ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՕԿ – Ի ԵՎ ԵՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

10:44 - 21 Հուլ, 2020

Եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների ասոցիացան   / ԵՕԿ / գրեթե չորս ամսվա ինքնամեկուսացումից և սահմանափակումներից հետո  աստիճանաբար վերադառնում  է  լիարժեք գործունեության։

Պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին անգամ,  նստավայր է ժամանել  նախագահ Նիլս Նյուգորը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին  համաճարակի ընթացքում կազմակերպության  անխափան աշխատանքը ապահովելու համար: 

ԵՕԿ  նախագահը նաև  այցելել է Լոզանի  ՄՕԿ –ի  կենտրոնակայան: Նիլս Նյուգորը  և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը քննարկել են  մայրցամաքում սպորտի զարգացման, եվրոպական  ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելու,  մի շարք երկրներում համաճարակաբանական իրավիճակի  բարելավման և  միջազգային մրցումներ անցկացնելու մասին։

Հուլիսի 26- ին  ԵՕԿ պատվիրակությունը կայցելի  Լեհաստանի Կրակով և կհանդիպի  եվրոպական երրորդ  խաղերի կազմակերպիչների հետ: 

Վերսկսվել են  15 –րդ  եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի կազմակերպման աշխատանքները։ Այն  պետք է անցկացվի փետրվարի 6-13-ը Ֆինլանդիայի  Վուոկատի քաղաքում: Ակնկալվում է, որ փառատոնը  առաջին օլիմպիական իրադարձությունը կլինի համաճարակի ավարտից հետո: 

 

Այլ նորություններ