ՀԻՄԱ ԷԼ ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

10:39 - 29 Հուլ, 2020

ԱՊՀ երկրների առաջին  խաղերի կազմակերպիչները երրորդ անգամ  քննարկում են միջոցառումը  հետաձգելու տարբերակը: Ցանկություն կա այս անգամ միջոցառումը կազմակերպել և  անցկացնել  առաջիկա հոկտեմբերին։ Սկզբում  նախատեսված էր օգոստոսին, ապա ՝ սեպտեմբերին։  Մարզահանդեսը պետք է դառնար առաջին միջազգային սպորտային իրադարձությունը Ռուսաստանում ՝  համավարակից հետո։

Հուլիսի 6 – ին  տեղի ունեցած  ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման  մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցության ժամանակ  ՀՀ ԿԳՄՍ –ից հայտնել են, որ համաճարակի պատճառով Հայաստանի  մարզիկները չեն մասնակցի միջոցառմանը։ 

Նախնական տվյալներով սպասվում է 11 երկրների  14 - 23 տարեկան  ավելի քան 2, 5 հազար  պատվիրակների մասնակցություն։ Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող   284  մեդալների հավաքածուի համար։

Մրցումները տեղի կունենան 15  մարզահամալիրներում։

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն  արվել է դեռևս  2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

Այլ նորություններ