ԳԱՎԱԹԱԿԻՐ << ՆՈԱՆ >> ԴԱՐՁԱՎ ՆԱԵՎ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

10:25 - 10 Օգո, 2020

ՀՖՖ տեխնիկական կենտրոն / ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի համար մղված մրցամարտը։  Միմյանց << քննեցին >>  Հայաստանի  գավաթակիր  << Նոան >> և  չեմպիոն  << Արարատ-Արմենիան >>։

Լարված պայքարում անցավ պատվավոր ավարի համար հանդիպումը։ Երկու խաղակեսերի արդյունքում գրանցվեց մարտական  ոչ-ոքի ՝ 1 ։ 1 ։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Մինչև  89 –րդ րոպեն չեմպիոնին հաշվի մեջ  հետապնդող<< Նոային >> հաջողվեց 11 մետրանոց տուգանայինով  երկրորդ գոլը գրանցել իր օգտին / 2 ։ 1 /  ու արժանանալ սուպերգավաթին։  

 

 

 

 

Այլ նորություններ