<< ՍԵՅԿԱ >> ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿ

11:21 - 24 Փետ, 2021

<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նոր  նախագահ Հաշիմոտո Սեյկոն պաշտոնը ստանձնելուց հետո խոսել է իր  առաջիկա ծրագրերի մասին: Նա առաջնահերթ խնդիր է համարում անվտանգ խաղերի անցկացումը և  մարզահանդեսի հաջողության   համար կներդնի բոլոր ջանքերը։

Հաշիմոտոն ծնվել է 1964թ․  Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերից հինգ օր առաջ: Հայրը ազգային ստադիոնում դիտել է այդ մարզահանդեսի  բացման արարողությունը և երազել է, որ դուստրը դառնա  օլիմպիական մեդալակիր: Ահա թե ինչու է նա  փոքրիկին տվել  Սեյկո անունը։  << Սեյկա >>  ճապոներեն նշանակում է  օլիմպիական կրակ: 

Հաշիմոտոն իր  կյանքը կապել է սպորտի, օլիմպիական խաղերի հետ, և կարծում է, որ այսուհետ նույնպես   նվիրված կլինի այդ գործին: 

56-ամյա նախկին մարզուհին  չմշկորդ և հեծանվորդ է , յոթ օլիմպիական խաղերի մասնակից, 1992թ.Ալբերվիլի ձմեռային մարզահանդեսում չմշկավազքի 1500 մետր տարածության  բրոնզե մեդալակիր  է։

 

 

 

 

Այլ նորություններ