ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ

15:27 - 11 Նոյ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն «Golden Rings» հեղինակավոր մրցանակով է պարգևատրել Տոկիոյի օլիմպիական խաղերը լավագույնս լուսաբանած հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին:

Հաղթող են  ճանաչվել  տասներկու  անվանակարգերում:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքով առաջատար հեռուստաընկերությունների հետ  համագործակցության շնորհիվ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կարողացել են զգալ  ամառային մարզահանդեսի կախարդանքը: 

Ընտրությունը կատարել են  միջազգային  ժյուրին՝ ՄՕԿ-ի, թվային տեխնոլոգիաների  և օլիմպիական ալիքի հանձնաժողովների գլխավորությամբ։ 

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Լոզանում ՝ ՄՕԿ-ի կենտրոնակայանում։

Այլ նորություններ