<< ԿՈԼԻԶԵՅՈՒՄ >> ՝ ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԵՔ ԽԱՂԵՐ

11:27 - 26 Օգո, 2021

Լոս Անջելեսը  պատրաստ է հյուրընկալել էկոլոգիապես մաքուր և անվտանգ ամառային օլիմպիական խաղեր , - ասել է <<  LA - 2028 >> կազմկոմիտեի խոսնակ Բրենս Կալպը:  Նա նաև նշել է, որ  ամերիկացիները կապավինեն  քաղաքային լավագույն  մարզակառույցների օգտագործման սկզբունքին: Խոսքը  վերաբերում է ոչ միայն մարզադաշտերին, այլև մարզահամալիրներին, բնակելի շենքերին, Կալիֆոռնիայի համալսարանին, որը կծառայի որպես օլիմպիական ավան: 

Նման պրագմատիկ մոտեցումը  լիովին համապատասխանում է ՄՕԿ –ի    ծրագրային  դրույթներին :  Ի դեպ, այն թույլ կտա դեռևս 1923թ. կառուցված  ավելի քան 75  հազար նստելատեղով  Լոս Անջելեսի  << Կոլիզեյ >> համալիրը պատմության մեջ մնա որպես աշխարհի միակ սպորտային ասպարեզ, որը երրորդ  անգամ կհյուրընկալի  օլիմպիական խաղեր  /  1932, 1984 և 2028թթ. / :  Ի դեպ, 1932թ –ին << Կոլիզեյի >>  վերակառուցված տրիբունաները տեղավորում են ավելի քան 105 հազար  մարզասեր:  

Ենթադրվում է, որ   կազմակերպիչներին կհաջողվի  ֆինանսական – էկոլոգիական նոր բարձրագույն չափանիշ սահմանել օլիմպիական խաղերի  պատմությունում:

 

Այլ նորություններ