ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՝ ՄԱՐԶԵՐԻՑ

15:17 - 22 Դեկ, 2021

Հայաստանի գյուղական շատ  մարզօջախներում գործում են ազատ ըմբշամարտի խմբեր:Դրանցում են վարպետության դասեր ստացել նաև երկրի ներկայիս առաջատարներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ, Արարատի մարզի ներկայացուցիչներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:

Երևանի  << Դինամոյում >>  անցկացված ՀՀ առաջնության 70 մասնակիցների մեծ տոկոսը նույնպես մարզերից էին: Նրանցից շատերը մտան եզրափակիչ:

Մրցակիցների նկատմամբ առավելության հասան և չեմպիոնի պատվին արժանացան շիրակցի Մանվել Խնձրցյանը (57 կգ), արարատցիներ Նորայր Հարությունյանը (61 կգ, Երևանի քոլեջ ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), տավուշցի Հրայր Ալիխանյանը (74 կգ, Երևանի քոլեջ ), Արագածոտնից Արման Ավագյանը (79 կգ Երևանի քոլեջ), լոռեցիներ  Մհեր Մարկոսյանը (86 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ), երևանցի Խաչատուր Խաչատրյանը / 97 կգ Երևանի քոլեջ , Աշխ, հերթափոխ / և  լոռեցի գերծանրքաշային Հովհաննես Մաղաքյանը :

Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը:

 

Այլ նորություններ