
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան նոր օլիմպիական փուլում կանոնների պարզեցում է կատարել: Դրանք գործողության մեջ կլինեն մինչև 2028 - ի ավարտը:
Մրցավարական հանձնաժողովը, որի տնօրենն է Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, տաշքենդցի Արմեն Բաղդասարովը, հրապարակել է մանրամասն վերլուծություն՝ դրանց կիրառումն ապահովելու համար: Մինչդեռ միավորների մակարդակները, ներառյալ վերջերս վերականգնված յուկոն, մնում են էապես նույնը, ինչը նախորդ մրցաշրջանում էր:
Միավորների հաշվարկման համակարգից բացի, IJF-ն հոգացել է մարզիկների անվտանգությունն ապահովելու մասին:
Հանձնաժողովը վերահաստատել է, որ ողնաշարի պարանոցային հատվածին սպառնացող ցանկացած տեխնիկական տարր կհանգեցնի անհապաղ որակազրկման:
Այս ճշգրտումները նպատակ ունեն խրախուսել ձյուդոիստների գործողությունների ակտիվությունը և գոտեմարտերի դիտարժանությունը:
Պարզաբանումների ժամկետը անննպատակ չէ. քանզի 2026 թվականը հանդիսանում է օլիմպիական խաղերի որակավորման գործընթացի սկիզբը՝ սկսած Ուլան Բատորում կայանալիք Գրան պրիից:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիան կանոնակարգում այլ փոփոխություն չի կատարի՝ մինչև 2028թ. օլիմպիական խաղերի ավարտը: