Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը հրապարակել է այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
Պաշտպաններ՝
Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ),
Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ),
Մխիթար Վարդանյան («Ուրարտու»),
Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»),
Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ) ,
Մեթյու Մադոյան (առանց ակումբի),
Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ),
Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա),
Հարձակվողներ՝
Հայկազ Գրիգորյան («Գյումրի»),
Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),
Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»),
Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ),
Կենտրոնականներ՝
Զաք Թավիթյան ( «Ցենտրո Բասկետ», Իսպանիա),
Արկադի Մկրտչյան («Ուրարտու»),
Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»):
Քրիս Ջոնսը կմիանա ազգային հավաքականին, երբ ավարտվի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքը։