ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ

15:07 - 02 Օգո, 2022

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF  / նորընտիր գործադիր խորհրդի առաջին  նիստը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզանում:  Քննարկման գլխավոր թեմաները վերաբերել են մարզաձևի օլիմպիական կարգավիճակին  ու առաջիկա  հարցերին:

Մասնակիցները   պարտավորվել են  աջակցել ֆեդերացիայի նախաձեռնություններին և ապահովել թափանցիկություն:

Թեստավորման միջազգային գործակալությանը (ITA)  հանձնարարվել  է ուշադրություն դարձնել արտամրցութային թեստավորմանը:

Միջազգային աուդիտորական ընկերությանը առաջարկվել է վերանայել  IWF-ի վերջին տասը տարիների ֆինանսական, կառավարչական և գործառնական գործունեությունը:

Անդրադարձ է եղել ընթացիկ   և հաջորդ մրցաշրջանում  սպասվող իրադարձություններին, մարզիկների և անդամ ֆեդերացիաների աջակցությանը, հովանավորչական  և ծանրամարտի զարգացմանը նպաստող խնդիրներին:

Նիստում ընդունվել են  մի շարք կարևոր որոշումներ: 

IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդը, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն և առաջին փոխնախագահ Ուրսուլա Պապանդրեան Լոզանում հանդիպել են ՄՕԿ –ի պաշտոնյաների հետ և ներկայացրել ֆեդերացիայի  կառավարման հետագա ուղիները: 

Հանդիպումը արդյունավետ է եղել, հատկապես դրանք միտվել են  օլիմպիական ծանրամարտի  դրական փոփոխություններին:  

 

Այլ նորություններ