ՌԵՔՍ ԿԱԼԱՄՅԱՆԸ՝ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ

11:27 - 30 Հուն, 2024

Հայաստանի բասկտեբոլի ֆեդերացիան հաճելի տեղեկություն է հրապարակել: Մեր  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանն  ընդգրկվել է  NBA-ում հանդես եկող «Միլուոկի Բաքս» ակումբի մասնագիտական խորհրդի կազմում:

NBA-ում 30 տարվա  աշխատանքային փորձ ունեցող հայորդին նշանակվել է    գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնական։

Հիշեցնենք, որ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի 2027թ.  առաջնության նախընտրական առաջին փուլի մրցաշարին։

Մեր ընտրանին,  փետրվարի 22-ին,  Ավստրիայում,  կմրցի տեղի  հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիայի բասկետբոլիստներին:

Այլ նորություններ