Հունվարի 17 - ի երեկոյան տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճականահությունը: Մասնակցելու են ութ թիմեր՝ Հայաստանի գործող չեմպիոն << Փյունիկը >>, գավաթակիր << Արարատ-Արմենիան >>, 1/8 եզրափակիչ մտած << Ուրարտուն >>, << Վեստ Արմենիան >>, << Գանձասարը >>, << Վանը >>, << Լեռնային Արցախը >> և 1/8 եզրափակչից հետաձգված << Նոա >> – << Ալաշկերտ >> խաղի հաղթողը, որը կորոշվի փետրվարի 19-ին նշանակված հանդիպումից հետո:
1/4 և 1/2 փուլերում թիմերը միմյանց հետ կմրցեն սեփական և մրցակցի հարկի տակ, իսկ եզրափակիչ հանդիպումը կանցկացվի մեկ խաղով։
1/4 եզրափակիչի առաջին խաղերը նախատեսված են մարտի 4- 6-ը, իսկ պատասխանները ՝ ապրիլի 1-3-ը։