Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեցին Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարում երկրի չեմպիոնի պատվին 6 , 5 միավորով արժանացավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Դա նրա երրորդ նվաճումն էր ՀՀ առաջնություններում:
Կանանց պայքարում 7 միավորով հաղթող ճանաչվեց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և չորրորդ անգամ դարձավ ՀՀ չեմպիոն:
Հաղթողները կհամալրեն Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները: