Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի մրցաշարը:
Հայաստանի հինգ պատվիրակներից չորսը՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը / երկուսն էլ ՝ նժույգթափեր /, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ / հաղթահարել են որակավորման փուլի արգելքը և մտել են եզրափակիչ:
Որակավորման փուլում հանդես կգա նաև հենացատկորդ Արթուր Դավթյանը: Չկասկածենք, որ մեր առաջատարը նույնպես վճռական փուլի ուղեգիր կնվաճի և Հայաստանի հնգյակը կպայքարի մեդալների համար: