ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

11:17 - 09 Հուլ, 2025

Հայաստանի  ֆուտբոլի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հաղթանակով  / 1 : 0 / սկսեց պայքարը ՈՒԵՖԱ – Ի  Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։

Որակավորման առաջին փուլի առաջին խաղում խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած  մեր թիմը Աբովյանի քաղաքային ստադիոնում հյուրընկալել էր  Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»։

Հանդիպման միակ գոլի  հեղինակ դարձավ մարոկկացի կիսապաշտպան Իմրան Օուլադ Օմարը / 68 – րդ րոպեին/ ։

Պատասխան մրցամարտը  տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։

Այլ նորություններ