
Պատանեկան տարիքի երկու խմբի 128 մարզիկներ մասնակցեցին Վրաստանի Քութաիս քաղաքում անցկացված սուսերամարտի միջազգային մրցաշարին: Հայաստանից հայտավորված էին 16 սուսերակիրներ:
Առավելապես գոհացրեց 14 -ամյա Գոռ Խաչատուրյանը: <<Հայաստան>> մարզական միության Նորագավիթի ՄԴ սանը, կրտսեր խոցասուսերակիրների մրցավեճում ճանաչվեց երկրորդը, իսկ ավագների մրցումներում գրավեց երրորդ տեղը՝ երկրորդը ճանաչված իր մարզընկեր Ալեքսանդր Հակոբյանից հետո:
Ճկասուսերակիրների մրցությունում մայրաքաղաքի Արաբկիրի ՄԴ սան Սամվել Մարկոսյանը կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Դեկտեմբերի 26 –ին միջազգային հերթական մրցաշարի մասնակիցներին կհյուրընկալի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Խոցասուսեր մրցաձևի մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը նշեց, որ մարտուղյակներում մրցակիցների հետ սուսերները կրկին կխաչաձևեն հայաստանցի պատանիները: