
Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսել է Եվրոպայի 2026թ. առաջնության նախապատրաստությունը:
Մեր ընտրանին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Եվրոպայի առաջնությունը նախատեսված է հունվարի 21-ից՝ փետրվարի 7-ը՝ Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։
Մեր ֆուտզալիստները հունվարի 22-ին կմրցեն Ուկրաինայի, հունվարի 25-ին՝ Չեխիայի, իսկ հունվարի 28-ին՝ Լիտվայի թիմերի հետ: