ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

11:57 - 30 Հուն, 2026

Ծանրամարտի միջազգային  ֆեդերացիան / IWF / հայտնել է, որ Eleiko-ն նշանակվել է  մարզաձևի սարքավորումների միակ մատակարարը 2028թ.  ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք 34 –րդ ամառային օլիմպիական խաղերի համար։

Համաձայնագրի շրջանակներում Eleiko-ն կապահովի LA-28-ում կայանալիք ծանրամարտի օլիմպիական ծրագրի ընթացքում օգտագործվող  մարզասարքերը, որոնք  համապատասխանում  են անվտանգության և ճշգրտության ամենաբարձր չափանիշներին։

IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդը, նշել է,  որ  ֆեդերացիան և ծանրամարտի ողջ հանրությունը շատ ուրախ են համագործակցության շարունակման համար, քանի որ այդ կազմակերպությունը  տասնամյակներ շարունակ եղել է վստահելի և հուսալի գործընկեր։

«Էլեիկո» խմբի գործադիր տնօրեն Էրիկ Բլոմբերգն էլ նշել է, որ մեծ պատասխանատվություն է լինել  Լոս Անջելես - 2028 –ի ծանրամարտի սարքավորումների միակ մատակարար։ Վստահությունը հիմնված է IWF-ի հետ երկարատև գործընկերության հիման վրա:  

1957թ. հիմնադրված ընկերությունը  գտնվում է  Շվեդիայի Հալմստադ քաղաքում: Eleiko-ի ծանրաձողերի  նորամուտը տեղի է ունեցել 1963թ. Ստոկհոլմում անցկացված աշխարհի առաջնությունում:

Այդ կազմակերպության  մարզասարքերը օգտագործվում են  ավելի քան 180 երկրներում։

 

Այլ նորություններ