«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Անդրանիկ Կարապետյան

12:13 - 25 Հուլ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ, Եվրոպայի գործող չեմպիոն` Անդրանիկ Կարապետյանն է: Անդրանիկը ծնվել է 1995 թվականին, իսկ ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Նա սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Կարապետյանը ունի իրեն բնորոշ հանգստություն, որն առավել արտահայտիչ է դառնում մրցաշարերի ժամանակ:

Եվրոպայի չեմպիոնը հայկական օլիմպիական հավաքականի`մեդալ նվաճելու  հիմնական հույսերից մեկն է Օլիմպիական խաղերում: Նա հրաշալի գիտակցում է, որ մարզական մեծ հաջողությունների հասնելու համար` բացի տաղանդից, նաև նվիրված աշխատանք է պետք:

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ոչ, թալիսման չունեմ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Կարծում եմ` ոչ մեկին, քանի որ գուցե լարվածություն կառաջացնեն: Կարող է` այնպիսի բան անեն, որ ծանրաձողը գցեմ վրաս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Մասնակցություն, մեծ երազանք և մեծ ձգտում:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Գաղտնիք է, թե ում հետ եմ պատրաստվում առաջինը կիսել հաղթանակս:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Միայն հաղթանակով:

Ծանրորդ` Սիմոն Մարտիրոսյան

Լողորդներ՝ Վահան Մխիթարյան 

Մոնիկա Վասիլյան

Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան

Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան

Գայանե Չիլոյան

Լիլիթ Հարությունյան

Լևոն Աղասյան

Դիանա Խուբեսերյան

Ամալիյա Շարոյան

Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան

Հարություն Մերդինյան

Արթուր Դավթյան 

Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե

Գեորգի Կետոև

Դավիթ Սաֆարյան

Գառնիկ Մնացականյան

Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան 

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

 Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Բռնցքամարտիկներ՝  Հովհաննես Բաչկով

Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ