Այսօր ֆուտբոլի 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Երեւանում 0:3 հաշվով պարտվեց Մակեդոնիային:
Հյուրերի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ Տիխոմիր Կոստադինովը (8, 26, 72):
Երեք հանդիպումից հետո 4 միավորով մեր թիմը 7-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը: Հաջորդ խաղը Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 2-ին Երեւանում կանցկացնի Ջիբրալթարի հետ:
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի