Ալբերտ Թադեւոսյան. Վաղը հարյուր տոկոսով կներդնեմ ուժերս

22:07 - 25 Նոյ, 2017

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Ալբերտ Թադեւոսյանը, որը Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հադիպման լավագույն խաղացող էր ճանաչվել, լրագրողների հետ հադիպմանն ասաց, որ գիտակցում է Դանիայի հետ խաղի ամբողջ պատասխանատվությունը:

«Պայքարելու ենք մինչեւ վերջ: Դանիայի հավաքականը խաղամակարդակով բարձր է Ալբանիայի թիմից, այդ պատճառով հաղթանակի համար պետք է ներդնել ամբողջ ուժերը: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, ներկայացնել իմ երկիրը միջազգային ասպարեզում: Հոգեբանական ճնշում չեմ զգում, պատրաստվում եմ վաղը հարյուր տոկոսով ներդնել ուժերս»,-ասաց Ալբերտ Թադեւոսյանը: 

Այլ նորություններ