Օրերս Արտաշատում անցկացված աթլետիկայի Հայաստանի բաց առաջնության արդյունքներով ձեւավորվել է Ստամբուլում ուսումնամարզական հավաքի (փետրվարի 6-16) մասնակցող թիմի կազմը:
Մեր առաջատար աթլետներն այնուհետեւ Թուրքիայում հանդես կգան Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում եւ Թուրքիայի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին հայտնեցին հավաքականի կազմ ընդգրկված մարզիկների անունները.
Լեւոն Աղասյան (եռացատկ), Գայանե Չիլոյան (վազք, 60 մ), Արամայիս Սարգսյան (հեռացատկ, եռացատկ), Մարետա Մինասյան (եռացատկ), Լիլիթ Հարությունյան (վազք, 400 եւ 800 մ), Մանուկ Մանուկյան (գնդի հրում), Ռոմա Ալեքսանյան (վազք, 800 մ), Անգելինա Ավագյան (վազք, 800 մ), Էլլադա Ալավերդյան (վազք, 1500 մ), Երվանդ Մկրտչյան (վազք, 1500 մ):