ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Հայաստանի պատանի օլիմպիականներին

13:40 - 01 Հոկ, 2018

Սիրելի պատանիներ և աղջիկներ :Միջազգային մրցաշարերում դուք կարողացաք նվաճել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայանալիք ամառային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր: Այդ մարզահանդեսը լուրջ ստուգատես է, և դուք դասեր կստանաք ասպարեզներում ծավալվող մրցումներից,կհարստացնեք ձեր մրցափորձը, կզգաք օլիմպիական վեհ գաղափարների շունչն ու ոգին: 
Դուք ներկայացնելու եք Հայաստանը, և հավատում եմ,որ արժանավայել մրցելույթներ կունենաք: Հույս ունեմ, որ հրաշալի ությակով համալրված մեր երկրի թիմը հաջողության կհասնի, իր արժանի տեղը կունենա պատվո պատվանդանին և տարբեր ձուլվածքի մեդալներով կվերադառնա հայրենիք: 
Ուշադրությամբ հետևելու եմ ձեր մրցելույթներին: Համոզված եմ,որ դուք մոտ ապագայում ձեր արժանի տեղը կունենաք «Տոկիո -2020» ամառային օլիմպիական խաղեր մեկնող մեր պատվիրակության կազմում: 
Մաղթում եմ ձեզ հաջողություն և բարի վերադարձ:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ