Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա

12:00 - 30 Ապր, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա, որտեղ մայիսի 1-3-ը կմասնակցի աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիեւի ամենամյա հուշամրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Թիմի հետ Մախաչկալա են մեկնել նաեւ հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաեւ մրցավար Աշոտ Խաչատրյանը:

Այլ նորություններ