Արդեն Ռիգա է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հոկտեմբերի 12-ին մեր ընտրանին կմրցի Լատվիայի թիմի հետ: Դա Եվրոպայի 2024թ. առաջնության որակավորման փուլի պատասխան հանդիպումն է: Հիշեցնենք, որ թիմերի առաջին ՝ երևանյան մրցամարտում մերոնք հաղթել են 2 : 1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականը Լատվիա է մեկնել 23 ֆուտբոլիստներով:
Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական հանձնախումբը:
Մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 20. 00 –ին: