
Կորեացիները ցանկանում են կես դար հետո Սեուլ վերադարձնել օլիմպիական խաղերը: Այդ երկիրը հայտ է ուզում ներկայացնել ՄՕԿ ՝ 2036թ. օլիմպիական մարզահանդեսը Չոլլո Պուկտո վարչատարածքում անցկացնելու համար:
Մի շարք մարզաձևերի մրցումները նախատեսվում է անցկացնել Սեուլում: Դրանց թվում են աթլետիկան, հանդբոլը, թենիսը, գեղարվեստական , սպորտային մարմնամարզությունը, վոլեյբոլը, հեծանվասպորտը, ինչպես նաև ֆուտբոլի և բասկետբոլի որոշ նախնական հանդիպումներ: Նպատակ կա օգտագործել 1988թ. խաղերը հյուրընկալած մարզահամալիրները:
Հայտը դեռևս պետք է հաստատի երկրի կառավարությունը:
Արդեն իրենց թեկնածությունը ներկայացրել են Թուրքիան (Ստամբուլ), Չիլին (Սանտյագո), Հնդկաստանը (Ահմեդաբադ) և Քաթարը (Դոհա):
Հետաքրքրություն են հայտնել նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Չինաստանը, Հունգարիան, Իտալիան, Դանիան և Կանադան։